Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

«Հորովել» երգի-պարի անսամբլը հանդես կգա համերգ-ներկայացմամբ

«Հորովել» երգի-պարի անսամբլը հանդես կգա համերգ-ներկայացմամբ
30.03.2015 | 12:21

ՀՀ մշակույթի նախարարության և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ մայիսի 17-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կկայանա Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի համերգ-ներկայացումը` Գյումրու Վ. Աճեմյանի և Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնների մասնակցությամբ: Թատերականացված համերգ-ներկայացման բեմադրիչներն են Գյումրու դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն ու ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը:

Շուրջ 60 տարվա ստեղծագործական տարեգրություն ունի Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլը, որի պատմությունը սկիզբ է առնում դեռևս գյուղաքաղաք Ղարաքիլիսայում գործող դուդուկահարների ոչ մեծ խմբից` 1958 թվականին: 14 տարվա ստեղծագործական բեղուն աշխատանքների և կատարելագործման շնորհիվ, 1972-ին հաշվի առնելով անսամբլի բարձր կատարողականությունը և արտիստների վարպետությունը, նրան շնորհվել է պետական անսամբլի կարգավիճակ` վերանվանելով «Հորովել» երգի-պարի պետական անսամբլ: Անսամբլում տարբեր տարիներում աշխատել են ՀՀ ժողովրդական արտիստներ Վանուշ Խանամիրյանը, Վիլեն Գալստյանը, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վաղարշակ Կոտոյանը, Ազատ Ղարիբյանը, բեմադրություններ են արել ՀՀ վաստակավոր արտիստ Արտյուշա Կարապետյանը և շատ ու շատ հայտնի անհատականություններ, ովքեր իրենց բարձրարժեք ստեղծագործություններով «Հորովելի» համբավը դուրս բերեցին հանրապետության սահմաններից: Այս են վկայում անսմբլի բամաթիվ հյուրախաղերը արտերկիր և տարբեր միջազգային փառատոների մասնակցությունը, որտեղից վերադառնում էին մրցանակներով, հանդիսատեսի և մասնագետների բարձր գնահատականներին արժանանալով:
2013 թվականին «Հորովել» երգի-պարի անսամբլի տնօրեն և գեղարվեստական ղեկավար է նշանակվել Արմեն Ներսիսյանը, ով երկար տարիներ անսամբլում աշխատել է որպես մեներգիչ: Երաժշտական մասի ղեկավարն է Էլմիրա Կռոյանը, իսկ գլխավոր բալետամայստերը` Արայիկ Գևորգյանը: «Հորովել» երգի-պարի պետական անսամբլն այսօր էլ, հավատարիմ իր սկզբունքներին, շարունակում է տարիների ընթացքում ձևավորված ավանդույթները և շոշափելով ժամանակի զարկերակը, զգալով դարի շունչը՝ հայ ժողովրդական երգն ու պարը տարածում է ամբողջ աշխարհով` ի հեճուկս մշակութային համընդհանրացման: Այս Համերգ- ներկայացումը իր բովանդակությամբ, հայ ժողովրդական երգի ու պարի միջոցով կվերարժևորի ազգային մշակույթի ծիսատոնական երևույթների պահպանման ու տարածման կարևորությունը:
Մայիսի 17-ին կայանալիք Համերգ-ներկայացման վանաձորյան պրեմիերայից հետո անսամբլը նույն ծրագրով հյուրախաղերով հանդես կգա ԼՂՀ-ում`Ստեփանակերտում, իսկ սեպտեմբերին` Գյումրիում:

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ

‚ﺡ۱ﺣƒﺡ۱ﺣ۱ﺡ؛ﺣ…ﺡ۰ﺣƒﺣ‚ﺡ؛ﺣƒﺣ۱ﺣƒﺣﺁﺡﺟﺡﺛﺣƒﺣ†ﺣƒﺣ‚ﺡ۱ﺣƒﺣ‚ﺡ۱ﺣƒﺡ۱ﺣ۱ﺡ؛ﺣ…ﺡ۰ﺣƒﺣ‚ﺡ؛ﺣƒﺣ۱ﺣƒﺣﺁﺡﺟﺡﺛ/1337001165" rel="nofollow">Գիտություն
Արվեստ
Օնլայն ընթերցում
Պատմական
«Իրատես» թերթի արխիվից
Գիրումիր
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 26.07.2025